Քառագագաթ Արագած

Քառագագաթ Արագած

L
8,900.00 AMD
Sale price  8,900.00 AMD Regular price 
Skip to product information
Քառագագաթ Արագած

Քառագագաթ Արագած

8,900.00 AMD
Sale price  8,900.00 AMD Regular price 
Taxes included.
SizeL

Երբ պատմությունը, ինքնությունը և բնությունը միաձուլվում են, ծնվում է հավերժ արժեք։ Այս դիզայնը սկսվում է Մովսես Խորենացիի «Հայոց պատմությունից» վերցված խորիմաստ մեջբերումով՝
«Այս խորունկ դաշտում բնակություն հաստատելով՝ Արամանյակը կառուցապատեց (մշակեց) դաշտի հյուսիսային կողմի մի մասը և նույն կողմում գտնվող լեռան ստորոտը։ Լեռն իր անունով կոչեց Արագած, իսկ կալվածքները՝ Արագածոտն»։
Հայկական ավանդության մեջ Արամանյակը՝ Հայկ Նահապետի որդին, ժառանգեց հայրական իշխանությունը և ընդարձակեց հայոց բնակության սահմանները դեպի հյուսիս՝ դառնալով հայկական ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։
Տպագրությունը շարունակվում է Արագած լեռի քարտեզագրությամբ և նրա գագաթների պատկերագրությամբ։
Վեհ, հպարտ և խորհրդանշական՝ Արագածը միշտ եղել է հայ ժողովրդի ամենասիրելի լեռներից մեկը։ Նրա մասին ստեղծվել են բազմաթիվ պատմություններ և բանաստեղծություններ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի տողերը՝
«Դու՛, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի...»
Այս շապիկը ստեղծված է նրանց համար, ովքեր իրենց մեջ կրում են պատմություն, ուժ և ինքնություն։

Արտադրված է Հայաստանում🇦🇲

Վերադարձ

Մեր նպատակն է ձեզ գոհացնել։ Խնդրի լինելու դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ։ +37495229299

Առաքում

Փորձում ենք արագ կատարել առաքումը։ Մարզեր կամ միջազգային առաքումները կատարվում են ՀայՓոստի միջոցով։

Արտադրություն

Ամբողջ տեսականին արտադրվում է Հայաստանում հենց մեր գործարանում։

Մեկը երբեք բավական չէ…