Մեր առաքելությունը

Ոգեշնչել և ուժ տալ այն համարձակ մարդկանց, ովքեր իրենց սրտում փառաբանում են Հայաստանը։

Մենք գիտակցաբար արժևորում ենք մեր անցյալը և վստահ քայլում դեպի ապագա։

PRIME հագուստ կրելով՝ պարզապես հագուստ չեք ընտրում, այլ դառնում եք հայկական կենսակերպի դեսպան։

Մեր արժեքները

Կրթություն

Մենք աջակցում ենք մեր թիմին զարգանալ, սովորել և հետևել իրենց հետաքրքրություններին։
Մեր դիզայնների միջոցով պատմում ենք հայկական կյանքի մասին և փոխանցում այն մարդկանց։

Սոցիալական պատասխանատվություն

Մենք վճարում ենք հարկեր՝ նպաստելով հասարակության զարգացմանը։
Արտադրությունից մինչև վաճառք՝ մեր արտադրանքի բոլոր փուլերում աշխատակիցները ստանում են վարձատրություն

Էկո-ֆրենդլի

Մեր նպատակն է զրոյական թափոն ստեղծել՝ բոլոր նյութերը կրկին օգտագործելով և վերամշակելով

Ինչպե՞ս ծնվեց Prime-ը

Մեծացել եմ ուժեղ ու խելացի կանանց շրջապատում։ Մորս կողքին միշտ եղել են տատս, մորաքույրերս ու քույրերս։ Երբ կողքից նայում էի, տեսնում էի, թե ինչպես են միասին նոր բաներ նախաձեռնում՝ ընտանիքը պահելու համար։

Փաստորեն, հենց այդ կանայք էին իմ ընտանիքում առաջին ձեռներեցները, և նրանցից էլ սովորեցի համարձակ լինելը։

Այդ տարիներին երազում էի լինել անկախ և ոչ ոք չասեր ինձ․ «Դու դա չես կարող, որովհետև աղջիկ ես»։ Սակայն իրական համարձակություն ձեռք բերեցի միայն այն ժամանակ, երբ հանդիպեցի գործընկերոջս։ Այդ ժամանակ աշխատում էի որպես SEO մասնագետ, և նա ասաց․ «Դու կարող ես զարգանալ քո կարիերայում, բայց համայնքդ զարգացնել կարող ես սեփական բիզնես սկսելով»։

Եվ ահա, 2019 թվականին համարձակություն գտա բացելու առաջին Prime խանութը։

Մենք

Ինչո՞վ է Prime-ը տարբերվում

Երբ հասկացա, որ մենք, հայերս, փնտրում ենք հագուստ՝ մեր ազգային ինքնությանը համապատասխանող դիզայններով, սկսեցինք գաղափարներ հավաքել ամենուրից, այդ թվում՝ մեր հաճախորդներից։

Prime-ի ապագան

Ուրախալի է տեսնել մարդկանց, ովքեր հպարտությամբ ներկայացնում են իրենց հայկական ինքնությունը և կիսվում մշակութային փոքրիկ ակնարկներով նրանց հետ, ում հանդիպում են։ Երբ դա տեսնում ենք, ոգևորություն ենք ապրում։


Մեր հաջորդ քայլը կլինի զարգացնել օնլայն վաճառքի հարթակը, որպեսզի մեր պատմությունը հասանելի լինի ինչպես Սփյուռքում գտնվող հայերին, այնպես էլ օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են բացահայտել նոր և հետաքրքիր մշակույթներ։

Խանութները

Առաջարկված TripAdvisor-ի կողմից

Աբովյան 20

Աբովյանով քայլո՞ւմ ես։

Չմոռանաս մտնել T-shirts & Hoodies for Courageous խանութ․ այստեղ ցուցադրված է Prime-ի ամենամեծ հավաքածուն։

Եթե տանը վինիլ ունես, վերցրու քեզ հետ ու վայելիր այստեղ։ իհարկե, մենք ևս ունենք շատ վինիլների զիլ հավաքածու։

Քարտեզ

Համարձակների համար

Իսահակյան 3 - Երիտասարդական

Մեր խանութը գտնվում է հենց Երիտասարդական մոտրոյի հարևանությամբ։ Իր յուրահատուկ կլոր ձևի և թափանցիկ ապակե արտաքին շերտի շնորհիվ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ մեր վառ հավաքածուին։

Ներսում դուք չեք կարող բաց թողնել մեր 1943 թվականի վինտաժային վինիլային նվագարկիչը, որը մեր հիմնադրի պապի սիրելի նվերն է։

Քարտեզ