Բոլոր ճանապարհները տանում են հայրենիք
Տպագրության մեջ պատկերված է նաև «Հայասաթ–1»-ը՝ հայրենական առաջին տիեզերական արբանյակը․ փոքր, բայց հպարտ խորհրդանիշ, որը ներկայացնում է հայկական ներկայությունը տիեզերքում։
Դիզայնում առանձնահատուկ տեղ ունի նաև կիթառը, որի վրա գրված է.
«Բոլոր ճանապարհները տանում են հայրենիք» — մի նախադասություն, որը միավորում է բոլորին՝ որտեղ էլ որ լինեն։
Տեքստային հատվածը վերցված է Սայաթ-Նովայի խաղերի ժողովածուից՝ սիրո, գինու և կարոտի խորը քնարականությամբ.
Յա՛ր, գինի տուր ինձ մինչի լիս,
Քու զուլփերուն մատաղ լիմ յիս,
Սրտիս քուրեն դուն գըտիլ իս,
Սիրելի՛ս, էշխիտ հուրըն շաղ իս արի, շաղ իս արի։
Այս տպագրությունը միավորում է տիեզերքը, երաժշտությունը, պոեզիան և հայրենիքի գաղափարը՝ դարձնելով շապիկը ոչ միայն հագուստ, այլ զգացմունքային պատմություն, որը կրում ես քեզ հետ։
Վերադարձ
Մեր նպատակն է ձեզ գոհացնել։ Խնդրի լինելու դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ։ +37495229299
Առաքում
Փորձում ենք արագ կատարել առաքումը։ Մարզեր կամ միջազգային առաքումները կատարվում են ՀայՓոստի միջոցով։
Արտադրություն
Ամբողջ տեսականին արտադրվում է Հայաստանում հենց մեր գործարանում։
Մեկը երբեք բավական չէ…