Թամզարա՝ հայկական ժողովրդական պար
Թամզարան հայկական ժողովրդական պարարվեստի ամենադինամիկ արտահայտություններից է, պատկանում է «երկու գնալ, երկու դառնալ» պարաընտանիքին, սակայն առանձնանում է իր երկարությամբ և շարժումների ուժեղ ռիթմիկ կառուցվածքով։ Պարաքայլերը ներառում են կողք-կողքի քայլեր, կրկնակի ոտքի հարվածներ և մարմնի ծանրության շարունակական տեղափոխումներ՝ ձախից աջ և հակառակ ուղղությամբ, ստեղծելով ուժեղ շարժման զգացողություն։ Ըստ Կոմիտաս-ի՝ Թամզարան հարսանեկան ծիսական պար է եղել, որտեղ գլխավոր դերերը կատարում էին պարբաշը և պարապոչը, իսկ հարսը կանգնում էր կնքահոր կողքին։ Թեև ժամանակի ընթացքում կորցրել է իր ծիսական նշանակությունը, Թամզարան շարունակում է մնալ հայկական պարարվեստի ամենաուժեղ և դինամիկ օրինակներից մեկը։
Շապիկը պատրաստված է բարձրորակ, հաստ կտորից՝ հարմարավետ կառուցվածքային ձևվածքով, որը միավորում է հայկական ավանդույթը ժամանակակից ոճի հետ՝ ապահովելով դիմացկունություն և նուրբ, բարձրակարգ զգացողություն։
Արտադրված է Հայաստանում 🇦🇲
Վերադարձ
Մեր նպատակն է ձեզ գոհացնել։ Խնդրի լինելու դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ։ +37495229299
Առաքում
Փորձում ենք արագ կատարել առաքումը։ Մարզեր կամ միջազգային առաքումները կատարվում են ՀայՓոստի միջոցով։
Արտադրություն
Ամբողջ տեսականին արտադրվում է Հայաստանում հենց մեր գործարանում։
Մեկը երբեք բավական չէ…