Իշխանաց պար ՝ պալատական պար
«Իշխանաց պար»-ը հին հայկական պալատական պար է, որը կատարվել է ազնվական խավի կողմից՝ կրելով խոր խորհրդանշական իմաստ։ Այս բարդ պարը ներկայացնում է հայի ամբողջ պատմությունը՝ խաղաղ օրերի ուրախությունից մինչև պատերազմի կոչը, հայ մարտիկի ուժն ու պատիվը, որի կողքին կանգնած է հայ կինն ու մայրը՝ դժվարին ժամանակներում։
Շապիկի վրա պատկերված է պարային շարժումների ամբողջ հաջորդականությունը՝ յուրաքանչյուր շարժում որպես հպարտության, արժանապատվության և ինքնության խորհրդանիշ։
Շապիկը պատրաստված է ավելի հաստ և որակյալ կտորից, ինչի շնորհիվ ունի ձևը պահող կառուցվածք և ապահովում է պրեմիում զգացողություն։
Արտադրված է Հայաստանում🇦🇲
Վերադարձ
Մեր նպատակն է ձեզ գոհացնել։ Խնդրի լինելու դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ։ +37495229299
Առաքում
Փորձում ենք արագ կատարել առաքումը։ Մարզեր կամ միջազգային առաքումները կատարվում են ՀայՓոստի միջոցով։
Արտադրություն
Ամբողջ տեսականին արտադրվում է Հայաստանում հենց մեր գործարանում։
Մեկը երբեք բավական չէ…