Քառագագաթ Արագած

Քառագագաթ Արագած

XS
11,900.00 AMD
Sale price  11,900.00 AMD Regular price 
Skip to product information
Քառագագաթ Արագած

Քառագագաթ Արագած

11,900.00 AMD
Sale price  11,900.00 AMD Regular price 
Taxes included.
Size

Երբ պատմությունը, ինքնությունը և բնությունը միաձուլվում են, ծնվում է հավերժ արժեք։ Այս դիզայնը սկսվում է Մովսես Խորենացիի «Հայոց պատմությունից» վերցված խորիմաստ մեջբերումով՝
«Այս խորունկ դաշտում բնակություն հաստատելով՝ Արամանյակը կառուցապատեց (մշակեց) դաշտի հյուսիսային կողմի մի մասը և նույն կողմում գտնվող լեռան ստորոտը։ Լեռն իր անունով կոչեց Արագած, իսկ կալվածքները՝ Արագածոտն»։

Հայկական ավանդության մեջ Արամանյակը՝ Հայկ Նահապետի որդին, ժառանգեց հայրական իշխանությունը և ընդարձակեց հայոց բնակության սահմանները դեպի հյուսիս՝ դառնալով հայկական ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։
Տպագրությունը շարունակվում է Արագած լեռի քարտեզագրությամբ և նրա գագաթների պատկերագրությամբ։
Վեհ, հպարտ և խորհրդանշական՝ Արագածը միշտ եղել է հայ ժողովրդի ամենասիրելի լեռներից մեկը։ Նրա մասին ստեղծվել են բազմաթիվ պատմություններ և բանաստեղծություններ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի տողերը՝
«Դու՛, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի...»
Այս շապիկը ստեղծված է նրանց համար, ովքեր իրենց մեջ կրում են պատմություն, ուժ և ինքնություն։

Շապիկը արտադրված է բարձրորակ, հաստ կտորից՝ հարմարավետ կառուցվածքային ձևվածքով, որը միավորում է հայկական ավանդույթը ժամանակակից ոճի հետ՝ ապահովելով դիմացկունություն և նուրբ, բարձրակարգ զգացողություն։

Արտադրված էՀայաստանում 🇦🇲


Վերադարձ

Մեր նպատակն է ձեզ գոհացնել։ Խնդրի լինելու դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ։ +37495229299

Առաքում

Փորձում ենք արագ կատարել առաքումը։ Մարզեր կամ միջազգային առաքումները կատարվում են ՀայՓոստի միջոցով։

Արտադրություն

Ամբողջ տեսականին արտադրվում է Հայաստանում հենց մեր գործարանում։

Մեկը երբեք բավական չէ…