1918 Մայիս

1918 Մայիս

Մայիսը  մեր պատմության կարևորագույն ամիսներից մեկն է։ Հենց  մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը։

https://hy.wikipedia.org/wiki/Մայիսյան_հերոսամարտեր

Հայ ժողովրդի համար շատ ծանր ժամանակահատված էր՝ նախ Ռուսական Կայսրության դավաճանական կեցվածքը, երիտթուրքական բնաջնջման ծրագիրը, ձուլվելու վտանգը և մի շարք այլ ոչ բարենպաստ պայմաններ։ Հենց այսպիսի ծանր շրջանում Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հայտարարեց հայոց գավառների վրա Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին լուրը։

 

Նկարը՝ www.aniarc.am կայքից

Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային։

Իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութույն և այլն։ 

https://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_առաջին_հանրապետություն

Prime Casual Wear-ը, լինելով հայկական արտադրանք, կարևորում է հայոց պատմության ամեն մի դրվագ ՝ փորձելով իր մի մասը դարձնել այն։ Ահա մեր հերթական տպագրությունը նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությանը։

https://primecasualwear.com/products/յունիսեքս-հուդի-"1918"
Back to blog