Մեր աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն է ունեցել մեր բնավորության ձևավորման վրա։ Մենք մեր երգերում, պարերում ու առհասարակ մեր մշակույթում հաճախ ենք անդրադարձել մեր լեռներին, սարերին, գետերին ու լճերին` դրանով ամրապնդելով մեր ինքնությունն ու յուրահատկությունը։
Prime Casual Wear-ը, բազմիցս է ստեղծել և շարունակում է ստեղծել տպագրություններ, որոնց թեման Հայաստանն է, նրա բնությունն ու աշխարհագրությունը՝ միտված ճանաչելի դարձնելու այն վայրերը, որոնց մասին մենք՝ հայերս, անգամ ապրելով Հայաստանում, չգիտենք։
Ասում են` Վայոց ձորով անցնելիս, ուշադիր զննելով շուրջբոլորդ, կարող ես նկատել այն լեռը, որն ունի գայլի ականջների տեսք: Տեղացիները ժամանակին այդ լեռը կոչել են "Գայլի ականջներ", իսկ հետո՝ "Վարդաբլուր": Բարձրությունը կազմում է շուրջ 2455 մ:
Ահա Prime Casual Wear-ի հերթական տպագրությունը՝ "Սարերը երգեն ՝ ես քնեմ", որտեղ պատկերված է "Գայլի ականջներ" անմատչելի թվացող, բայց և գեղատեսիլ լեռը։Մեր լեռները ամենագեղեցիկն են իրենց խորությամբ, պատմությամբ ու ինքնատիպությամբ։
Մեզ մնում է միայն ունկնդրել նրանց երգը, որովհետև լեռները երգում են նրանց համար, ում հոգին իրենց բարձրության է։