Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան` հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես, թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում,իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
© Մխիթար Գոշ, XII դար
Լեռները Հայաստանի այցեքարտն են։ Մեր աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն է ունեցել մեր բնավորության ձևավորման վրա։ Լեռներ հաղթահարելը հեշտ գործ չէ, իսկ լեռներում ծնվելու և ապրելու համար մեծ կամքի ուժ է հարկավոր։
Իզուր չէ որ շատերի համար «հայ» բառի հոմանիշը հենց «լեռնցի»-ն է։
Prime Casual Wear-ը բազմիցս ստեղծել և շարունակում է ստեղծել տպագրություններ, որոնց թեման Հայաստանի լեռներն ու լեռնաբնակներն են։Տպագրություններ, որոնք միտված են իրազեկել և կրթել հանրությանը՝
- Արարատ
- Աժդահակ
- Արագած
- Խուստուփ
- Ուղտասար
Հայաստանի բոլոր լեռներն ունեն իրենց պատմությունները և այդ լեռները բարձրանալն ու հաղթահարելը մեզ այդ պատմությունների մի մասն է դարձնում։
Լեռների վերաբերյալ տպագրությունները Prime Casual Wear-ում բազմազան են։
Դրանցից է նաև «Լեռներին մոտ» տպագրությունը,որը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի 5 լեռնագագաթները` Արարատը, Արագածը, Ջիլոն, Սիփանը և Սավալանը։
Մեր թիմը միտված է հանրությանը ճանաչելի դարձնել Հայաստանի անմատչելի թվացող և գեղատեսիլ լեռները։