«Ազատ» ,«Թափառող» , կամ «Խառնուրդ» շներ

«Ազատ» ,«Թափառող» , կամ «Խառնուրդ» շներ

Prime Casual Wear-ի «Քիչ մը սեր» տպագրությունը նվիրված է թափառող շներին։

Փրայմի թիմը այս կերպ ցանկանում է հասարակության ուշադրությունը հրավիրել նրանց վրա։

Քիչ մը սէր

Թափառող կամ խառնուրդ շները նույնպես շներ են, հաճախ անսահման ավելի գեղեցիկ և ավելի լավ բնավորությամբ, քան ցանկացած ցեղատեսակի այլ շուն: 

Նրանք չեն պատկանում պաշտոնապես ճանաչված որևէ ցեղատեսակի, չեն առաջանում նպատակային բուծման արդյունքում և  որպես կանոն չեն ունենում մերձավոր ազգականներ։ 

Թերևս միակ գործոնը, որը մեզ կարող է խանգարել ընտրել ազատ ցեղատեսակի շուն` բնավորության անկանխատեսելիությունն է։

Հատուկ ցեղատեսակի շները հիմնականում ունենում են նպատակաուղղված դաստիարակություն և զարգացրած հատկանիշներ, ինչպիսիք են մարդասիրությունը, կամ այլ շների հետ շփվելու կարողությունը։Թափառող շների մոտ այդ հատկանիշները նույնպես առկա են, բայց կյանքի դժվարին պայմանները հաճախ նրանց դարձնում են ագրեսիվ և անօգնական։

Թափառող շները ավելի զգուշավոր և անվստահ են մարդկանց նկատմամբ, բայց եթե զգան իրենց հանդեպ մի փոքր հոգատարություն ու սեր, ապա վստահաբար կդառնան հավատարիմ ու նվիրված ընկերներ։

Նրանք նաև հիանալի պաշտպաններ են և պատրաստ են պաշտպանել մարդուն ցանկացած վտանգի դեպքում` համարելով դա իրենց առաքելությունը։

Ազատ շները ունեն ինքնուրույն միտք և նվիրվածություն։Դարեր շարունակ նրանք եղել են մարդկանց պաշտպանները, առանց որևէ դաստիարակության։

Նրանք ունենում են բնածին անվախություն և նվիրվածություն։

Ընդհանրապես բնավորությամբ եռանդուն են, էներգետիկ և հարմարվող։

Հնարավոր է՝ սկզբում երկար ժամանակ փողոցում ապրելուց հետո նրանք  դժվար հարմարվեն նոր կյանքի պայմաններին` ուտեն նորմայից ավելի՝ պահեստավորելով ապագայի համար, կամ վախ դրսևորեն շփման մեջ, բայց ստանալով անհրաժեշտ հոգատարություն՝ նրանք շուտով կդառնան Ձեր լավագույն ընկերն ու պաշտպանը։

Սովորաբար  թափառող շները բացասական լույսի ներքո են ներկայացվում մարդկանց կողմից, բայց հետաքրքիր է իմանալ, որ մարդիկ շատ ու շատ բաներում պարտական են հենց նրանց։

Շնորհիվ իրենց ամուր դիմադրողականության և առողջության նրանք ավանդաբար մասնակիցն են տարբեր փորձարկումների` սկսված տիեզերքի ուսումնասիրություններից մինչև բժշկական էկսպերիմենտներ։

Դե ինչ, եթե արդեն որոշել եք շուն որդեգրել, հիշեք, որ երբ խոսքը վերաբերում է ընկեր ընտրելուն ցեղատեսակը նշանակություն չունի, նշանակություն ունի միայն սերը։

Փրայմի թիմը հուսով է, որ այս տպագրությունը շատերին կօգնի կատարել ընտրություն, կամ կփոխի պատկերացումը թափառող շների մասին։

Back to blog

Leave a comment

Please note, comments need to be approved before they are published.