{"product_id":"four-peaked-mount-aragats","title":"Քառագագաթ Արագած","description":"\u003cp\u003eԵրբ պատմությունը, ինքնությունը և բնությունը միաձուլվում են, ծնվում է հավերժ արժեք։ Այս դիզայնը սկսվում է Մովսես Խորենացիի «Հայոց պատմությունից» վերցված խորիմաստ մեջբերումով՝\u003cbr\u003e«Այս խորունկ դաշտում բնակություն հաստատելով՝ Արամանյակը կառուցապատեց (մշակեց) դաշտի հյուսիսային կողմի մի մասը և նույն կողմում գտնվող լեռան ստորոտը։ Լեռն իր անունով կոչեց Արագած, իսկ կալվածքները՝ Արագածոտն»։\u003cbr\u003eՀայկական ավանդության մեջ Արամանյակը՝ Հայկ Նահապետի որդին, ժառանգեց հայրական իշխանությունը և ընդարձակեց հայոց բնակության սահմանները դեպի հյուսիս՝ դառնալով հայկական ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։\u003cbr\u003eՏպագրությունը շարունակվում է Արագած լեռի քարտեզագրությամբ և նրա գագաթների պատկերագրությամբ։\u003cbr\u003eՎեհ, հպարտ և խորհրդանշական՝ Արագածը միշտ եղել է հայ ժողովրդի ամենասիրելի լեռներից մեկը։ Նրա մասին ստեղծվել են բազմաթիվ պատմություններ և բանաստեղծություններ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի տողերը՝\u003cbr\u003e«Դու՛, Արագա՛ծ, ալմաստ վահան\u003cbr\u003eԿայծակեղեն թրերի,\u003cbr\u003eԳագաթներդ՝ բյուրեղ վրան\u003cbr\u003eԹափառական ամպերի...»\u003cbr\u003eԱյս շապիկը ստեղծված է նրանց համար, ովքեր իրենց մեջ կրում են պատմություն, ուժ և ինքնություն։\u003c\/p\u003e\n\u003cp\u003e\u003cmeta charset=\"utf-8\"\u003eԱրտադրված է Հայաստանում\u003cstrong\u003e\u003cmeta charset=\"utf-8\"\u003e🇦🇲\u003c\/strong\u003e\u003c\/p\u003e","brand":"Prime Casual Wear","offers":[{"title":"XL","offer_id":43734747742311,"sku":null,"price":6950.0,"currency_code":"AMD","in_stock":true}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/2431\/2231\/files\/Z04_4147.jpg?v=1776587566","url":"https:\/\/primecasualwear.com\/products\/four-peaked-mount-aragats","provider":"Prime Casual Wear","version":"1.0","type":"link"}