Մեր Մասին

Prime Casual Wear ապրանքանիշը յուրահատուկ ձև է մշակել վերականգնելու և հիշեցնելու մեր նախասիրությունների, արմատների և պատմության մասին: Խանութ-սրահում ձեզ սպասվում է իրական գլխապտույտ ճանապարհորդություն։ Ստեղծագործ մարդկանց գաղափարները համախմբվել են Երևանի գողտրիկ անկյունում, նպատակն է՝ ստեղծել և տպագրել բացառիկ մոտեցմամբ, բացառիկ դիզայններական հագուստներ։

Prime Casual Wear խանութ սրահի դռները Ձեզ համար միշտ են բաց, այստեղ կարող եք ընտրել տրամադրությանը համահունչ, բազմերանգ հագուստներ, որոնք տարբերվում են ինչպես իրենց որակով, այնպես էլ մատչելիությամբ։ 

Ապրանքանիշը ստեղծվել է 2019 թվականի մայիս ամսին, խանութ-սրահները գտնվում են Աբովյան 20, Իսահակյան 3, և Հանրապետության 67 հասցեներում։

Տպագրությունները, որոնք Դուք կրում եք, մեծ խանդավառությամբ ստեղծված են գեղանկարիչ, դիզայներ Վիգէն Շարոյեանի կողմից

Վիգէն Շարոյեան
Գեղանկարիչ

Օլիվը մեր ընտանիքի անբաժան ու շատ կարևոր մասնիկն է: Նրա սիրտը շատ հեշտ է գրավել, Ձեզանից կպահանջվի մոտենալ և շոյել գլուխը: Մի շարք տպագրությունների գաղափարներ ծնվել են նրա հետ զբոսանքի ընթացում են:

Օլիվ
Գաղափարների հեղինակ

Խանութը համակարգում է Նելլին, այնտեղի կարգուկանոնի և սպասարկման որակի պատասխանատուն հենց նա է:

Նելլի
Ուղղակի հրաշագործ

Արփին մեր կայքի և սոցիալական կայքերի առաջխաղացման պատասխանատուն է: Նա է Ձեզ հուզող բոլոր հարցերին շատ արագ պատասխաններ տալիս:

Արփի
Օնլայն հրաշագործ

Կրի՛ր տրամադրությունդ

Սոնա

Հիմնադիր

Ի սկբանե Prime Casual Wear-ի գաղափարը հետևյալն էր, ստեղծել մի ապրանքանիշ, որը կլինի բարձրորակ կտորի, որակի և մատչելիության միախառնում։

Prime Casual Wear ապրանքանիշի ստեղծման ընթացքում հասկացա, թե որքան կարևոր է հագուստը մարդու կյանքում, չէ՞ որ այն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։ Մենք փորձել ենք շապիկներին անհատական մոտեցում ցուցաբերել, որպեզսի ցանկացած ոք կարողանա ընտրի իրեն և իր նախասիրությններին համապատասխան շապիկ։

Prime Casual Wear-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շապիկները արտադրվում և տպագրվում են Երևանում, իսկ մաղային տպագրությունը թույլ է տալիս բազմակի անգամ լվանալ՝ չկորցնելով շապիկի տեսքը։

Բարի գալուստ Prime Casual Wear-ի բազմերանգ աշխարհ, իսկ հիմա ընտրիր շապիկը և կրի՛ր տրամադրությունդ։

Խանութները

Ունենք 3 խանութ սրահ, հասցեներն են՝

- Աբովյան 20 փողոց

- Իսահակյան 3, Երիտասարդական մետրո

- Հանրապետության 67

Գործում է առաքում Հայաստանի, Արցախի ողջ տարածքում։

Հասցեն

Prime Casual Wear, 3 Isahakyan St, Yerevan 0009

Բաց է ժամը 09:00-22:00

Զրուցե՞նք

Հետևեք նորություններին