Կրիր Տրամադրությունդ

Կյանքը շատ կարճ է ձանձրալի հագուստ կրելու համար...

Մեր Մասին

Prime Casual Wear ապրանքանիշը յուրահատուկ ձև է մշակել վերականգնելու և հիշեցնելու մեր նախասիրությունների, արմատների և պատմության մասին: Խանութ-սրահում ձեզ սպասվում է իրական գլխապտույտ ճանապարհորդություն։ Ստեղծագործ մարդկանց գաղափարները համախմբվել են Երևանի գողտրիկ անկյունում, նպատակն է՝ ստեղծել և տպագրել բացառիկ մոտեցմամբ, բացառիկ դիզայններական հագուստներ։

Prime Casual Wear խանութ սրահի դռները Ձեզ համար միշտ են բաց, այստեղ կարող եք ընտրել տրամադրությանը համահունչ, բազմերանգ հագուստներ, որոնք տարբերվում են ինչպես իրենց որակով, այնպես էլ մատչելիությամբ։Ապրանքանիշը ստեղծվել է 2019 թվականի մայիս ամսին, խանութ-սրահը գտնվում է Հանրապետության 67/2 հասցեում, որտեղ կարող եք գտնել սահմանափակ քանակությամբ՝ մաղային տպագրությամբ շապիկներ, ժակետներ, հուդիներ և տաբատներ։

Կասեմ երկու բան, որակով և շաաատ գեղեցիկ։ Շնորհակալություն նման գաղափար ստեղծողներին....

Արթուր Հովակիմյան
Your Bike

Գժական դիզայն, արտակարգ որակ, հիանալի միջավայր։ Կարճ ասած այցելեք PRIME

Մխիթար Ավետիսյան
ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities

Ուզում եմ պարտադիր նշեմ սրահի աշխատակից Նելլի մասին, չափից դուրս բարի ու հոգատար աշխատակից ունեք: Ապրեք Շատ, իսկ դիզայնն ու որակը ընտիր են ու ֆանտաստիկ

Լանա Հարությունյան
Plexiart

Կրի՛ր տրամադրությունդ

Սոնա

Հիմնադիր

Ի սկբանե Prime casual wear-ի գաղափարը հետևյալն էր, ստեղծել մի ապրանքանիշ, որը կլինի բարձրորակ կտորի, որակի և մատչելիության միախառնում։

Prime casual wear ապրանքանիշի ստեղծման ընթացքում հասկացա, թե որքան կարևոր է հագուստը մարդու կյանքում, չէ՞ որ այն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։ Մենք փորձել ենք շապիկներին անհատական մոտեցում ցուցաբերել, որպեզսի ցանկացած ոք կարողանա ընտրի իրեն և իր նախասիրությններին համապատասխան շապիկ։

Prime casual wear-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շապիկները արտադրվում և տպագրվում են Երևանում, իսկ մաղային տպագրությունը թույլ է տալիս բազմակի անգամ լվանալ՝ չկորցնելով շապիկի տեսքը։

Բարի գալուստ Prime casual wear-ի բազմերանգ աշխարհ, իսկ հիմա ընտրիր շապիկը և կրի՛ր տրամադրությունդ։

Խանութները

Ունենք երկու խանութ սրահ, հասցեներն են՝

 - Հանրապետության 67/2

 - Իսահակյան 3/3, Երիտասարդական մետրո

Գործում է առաքում Հայաստանի, Արցախի ողջ տարածքում։

Հասցեն

Prime Casual Wear, 67/2 Hanrapetutyan St, Yerevan 0001

Բաց է ժամը 10:00-21:00

Զրուցե՞նք

Հետևեք նորություններին